0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

«Փյունիկը» մեկնեց Վրաստան․ Ընկերական հանդիպումների ցանկը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Փյունիկը» եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկից առաջ մեկնելու է Վրաստան, որտեղ 9-օրյա հավաքի շրջանակում անցկացնելու է 3 ստուգողական խաղ։

«Այս շրջանում ընկերական խաղերը շատ կարևոր են մեզ համար, քանի որ մենք ունենք տակտիկական նոր մտահաղացումներ, որոնք պետք է փորձարկենք ու ամրապնդենք եվրագավաթային խաղերի համար»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: 

«Փյունիկի» առաջիկա մրցակիցները հանդես են գալիս Վրաստանի ուժեղագույն առաջնությունում՝ Երովնուլի լիգայում։ Առաջնությունում նրանցից ամենաբարձր տեղը զբաղեցնում է «Սամգուրալին», որը 19 խաղից հետո 37 միավորով ընթանում է 3-րդ տեղով, Քութայիսիի «Տորպեդոն» 6-րդն է 24 միավորով, «Սամտրեդիան»՝ 11 միավորով 9-րդը։

 Ներկայացնում ենք մեր խաղացանկն ու ժամանակացույցը՝

«Սամտրեդիա» - «Փյունիկ»
01․07, 19:00

«Սամգուրալի» - «Փյունիկ» 
03․07, 19:00

«Տորպեդո Քութայիսի» - «Փյունիկ»
06․07, 19։00

Մեր թիմին մաղթում ենք արդյունավետ մարզական հավաք:

 

Վերջին նորություններ