
Օգոստոսի 7-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:
Եթե «Փյունիկին» հաջողվի դիմակայության արդյունքում հաղթել «Բուդյո-Գլիմտին», ապա հաջորդ փուլում մենք կմրցենք «Սեպսի» (Ռումինիա) - «Ակտոբե» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:
Մեր զույգի հաղթողը 4-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հյուրի կարգավիճակում օգոստոսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա ուղիղ մեկ շաբաթ անց: