0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ ապրանքները գնելու համար

Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը Հայաստանի գավաթի խաղարկությունում

Կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վիճակահանությունը, որտեղ «Փյունիկին» որպես մրցակից բաժին է հասել Երևանի «Արարատը»:

«Փյունիկ» - «Արարատ» զույգի գավաթային հանդիպումը տեղի է ունենալու մեր հարկի տակ նոյեմբերի վերջին։

«Փյունիկը» Հայաստանի գավաթի խաղարկություններում հաղթել է 8 անգամ: Նախորդ մրցաշրջանում մեր թիմը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, 3:0 հաշվով հաղթելով «Նոային», որից հետո կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով զիջել էր «Շիրակին»:

 

Վերջին նորություններ