0 ապրանք զամբյուղում

    Խնդրում ենք մուտք գործել ձեր հաշիվ՝ ապրանքները գնելու համար

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

6 մարտ, 14:00, Երևան, «Փյունիկ» մարզադպրոցի խաղադաշտ, 21-րդ տուր

1-ին շրջան (Տուր 3). 19.08.2018 «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» 3-1 Գոլեր՝ Իվայլո Դիմիտրով, 39, 11մ (0-1), Հովհաննես Իլանգյոզյան, 45 (1-1), Վիտալի Ստեժկո, 58 (2-1), Մոհամեդ Կոնատե, 85 (3-1)

2-րդ շրջան (Տուր 12). 21.10.2018 «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» 0-0

Նախորդ տուրում կայացած Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում մեր թիմը մրցակցի հարկի տակ կարողացավ հաղթել գործող չեմպիոն «Ալաշկերտին»: Դա թույլ տվեց «Փյունիկին» կրճատել միավորների տարբերությունը առաջատարի հետ, և բացի այդ, միավորներով հավասարվել 2-րդ տեղում ընթացող «Բանանցին»:

Այս տուրում «Փյունիկին» ևս մեկ կարևոր փորձություն է սպասվում. մեր թիմը ուժերը կչափի «Արարատ-Արմենիայի» հետ: Ընթացիկ առաջնությունում «Փյունիկն» արդեն 2 անգամ հանդիպել է «Արարատ-Արմենիայի» հետ և մրցակցի հետ կայացած խաղերում դրական հաշվեկշիռ ունի:

Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում, մեր թիմը առաջին կեսի միջնամասից խաղալով 10 հոգով և զիջելով հաշվի մեջ (սեփական տուգանային հրապարկում ձեռքով խաղի համար դաշտից հեռացվել էր Ռոբերտ Մինասյանը), ի վերջո կարողացավ 3-1 հաշվով կամային հաղթանակ տանել:

Ավելորդ չէ նշել, որ դա «Փյունիկի» առաջին հանդիպումն էր ընթացիկ առաջնությունում, քանի որ Եվրոպա լիգայի խաղարկության հանդիպումների հետ պայմանավորված`Բարձրագույն խմբի առաջնությունում մեր թիմի մասնակցությամբ առաջին 2 տուրերի հանդիպումները հետաձգվել էին: Իսկ ահա 2-րդ շրջանի կայացած խաղում, «Փյունիկը» կրկին «Հանրապետական» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ:

Առաջիկա հանդիպումը մրցաշարային աղյուսակի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի մեր թիմի համար, ուստի դրական արդյունքը թույլ կտա «Փյունիկին» բարելավվել իր դիրքերը աղյուսակի վերնամասում: «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումը որակազրկման պատճառով մեր թիմի կազմում բաց կթողնի կիսապաշտպան Մաքսիմ Տրուսևիչը: Դեռևս վնասվածքներից չեն ապաքինվել Եվգենի Կոբոզևը, Սերգեյ Կոլիչևը, Հովհաննես Պողոսյանը և Մոհամեդ Կոնատեն:

Վերջին նորություններ